Կարևոր իրադարձություններ

Փաստորեն, «2008-ին Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, իսկ հակառակ կարծիք ունեցողները` սխալ»

23 Հունվար, 2019 10:49
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
Փաստորեն, «2008-ին Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, իսկ հակառակ կարծիք ունեցողները` սխալ»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Մարտի 1»-ի հարցը հիմա ավելի ակտուալ և քննարկվող թեմա է դարձել, քան Արցախի` իրականում Հայաստանի գոյության հարցը:

Իսկ Արցախի հարցը գնալով ավելի է լրջանում Ադրբեջանի ոգևորության ու Հայաստանի անգետության ֆոնին:

Փաստորեն, մենք Արցախի բանակցությունների մասին ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք հայտնվել և շրջափակման մեխանիզմներից մեկը Մարտի 1-ի հարցը թոփ թեմա դարձնելն է:

Սակայն այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, 2008թ. թվականի դեպքերը Ղարաբաղի խնդրի կոնտեքստը ունեին` Տեր-Պետրոսյանն երբեք չէր թաքցնում, որ փորձում էր իշխանության գալ այդ խնդիրն իրեն և մեզ հայտնի եղանակով լուծելու համար:

Պատահական չի, որ այսօր Արցախի խնդրում ակտիվ գաղտնի բանակցությունների ֆոնին զուգահեռ ակտիվացել է նաև "Մարտի 1"-ի հարցը: Փաստորեն, "2008-ին Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, իսկ հակառակ կարծիք ունեցողները` սխալ"- սա է Արցախի հարցի շուրջ ընթացող ակտիվ բանակցությունների ֆոնին "Մարտի 1" խնդրի ակտուալացման մեսիջը:

Ամենացավալին այն է, որ Արցախի խնդրի կոնտեքստում "Մարտի 1" -ի ակտուալացումը իր մեջ նոր "Մարտի 1" մեկ է պարունակում ու մենք մոտենում ենք այդ կետին:

Հ.Գ. "Մարտի 1" -ը օբյեկտիվորեն կարող է քննվել այն ժամանակ, երբ դրա կողմերից ոչ մեկը` Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին չլինեն և չունենան դատավարության վրա ազդելու լծակներ: Բայց այսօր օրակարգում Արցախի հարցն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին