Կարևոր իրադարձություններ

Դավոսից հետո Փաշինյանը կրկին մեկնելու է Մոսկվա. «Հրապարակ»

23 Հունվար, 2019 08:30
Դավոսից հետո Փաշինյանը կրկին մեկնելու է Մոսկվա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Դավոս է մեկնել՝ համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումին մասնակցելու։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ գործարարների հետ, ապա Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:

Դավոսյան ֆորումին մասնակցելուց հետո նա հերթական անգամ մեկնելու է Մոսկվա, որտեղ հունվարի 25-ին ելույթ է ունենալու ԵՏՄ գրասենյակում։ Ելույթի առիթը ՌԴ-ից ԵՏՄ մարմիններում նախագահելու իրավունքը 2019-ին Հայաստանին փոխանցվելու հանգամանքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին