Կարևոր իրադարձություններ

Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

22 Հունվար, 2019 23:49
Հեղինակ՝ Արա Մելիքջանյան
Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն այսօր պաշտոնից ազատման դիմում է գրել:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ շիրակցիներ,

Այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Մի ընտանիք, որն աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով և մարզի նկատմամբ անսահման նվիրումով։

Շնորհակալ եմ նաև իմ քաղաքական թիմին՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և ՀՀ վարչապետ` մեծարգո պարոն Փաշինյանին, ժամանակին ինձ նմանօրինակ կարևոր և պատասխանատու պաշտոն վստահելու համար։ Հպարտ եմ, որ ՔՊ թիմի անդամ եմ։ ՔՊ թիմն այն եզակի քաղաքական թիմն է, որն իրապես ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա է հիմնված։

Անկախ պաշտոնից կամ իմ աշխատանքի ձևաչափից աշխատել եմ և աշխատելու եմ հանուն իմ հարազատ քաղաքի և մարզի հիմնախնդիրների լուծման»,- գրել է Մելիքջանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին