Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզի Չինչին գյուղում խոտածածկ տարածք է այրվել

22 Հունվար, 2019 22:10
Տավուշի մարզի Չինչին գյուղում խոտածածկ տարածք է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 22-ին, ժամը 14:39-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յալի գլուխ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 17:08-ին: Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել վագոն-տնակի թիթեղյա երեսպատումը՝ մոտ 2 քմ:

 

Լրահոս

Դիտել ավելին