Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

22 Հունվար, 2019 21:30
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի և Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: Փաշինյանը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգային տարբեր հարցերի: Նրանք բարձր են գնահատել հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների մակարդակը և նշել փոխգործակցության ոլորտների ընդլայնման կարևորությունը:

Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությանը, այդ թվում` գործարար կապերի խորացմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Մուստաֆա Մադբուլին ընդգծել են բիզնես ֆորումների անցկացման անհրաժեշտությունը, որոնց ընթացքում գործնականում կքննարկվեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Զրուցակիցները կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը: Մուստաֆա Մադբուլին նշել է, որ այդ գործում ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը:

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը կարևորել են տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Կողմերն ընդգծել են, որ այդ առումով երկու երկրների կառավարությունների միջև հարաբերությունների ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին