Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը ծրագրում է ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ալիևի հետ

22 Հունվար, 2019 20:30
Փաշինյանը ծրագրում է ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ալիևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ծրագրում է երեքշաբթի Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Այո, դա ոչ ֆորմալ հանդիպում է»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե լինելու է արդյոք այսօր երկկողմ հանդիպում Ալիևի հետ։

Իլհամ Ալիևն իր հերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի հարթակում ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնաֆորմատ բանակցություններ դեռևս չեն եղել, սակայն արդեն կայացել են մի քանի «օգտակար զրույցներ»։ Նրա խոսքերով, այդ հանդիպումներն օգտակար են եղել կողմերի դիրքորոշումները հստակեցնելու և Ղարաբաղի հարցով բանակցություններն ակտիվացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին