Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել Վահան Թեքեյանի անվան դպրոցի տնօրենին

22 Հունվար, 2019 16:39
Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել Վահան Թեքեյանի անվան դպրոցի տնօրենին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան դպրոց և տնօրենին նկատողություն է տվել: Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար:Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Shabat.am-ի հետ զրույցում Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի տնօրեն Ծովինար Մարդանյանն ԿԳ նախարարի այցի և արված նկատողության մասին ասաց․

«Երկու դասասենյակում յուրաքանչյուրում տեղավորված են 16-17 աշակերտներ։ Ընդամենը ջեռուցման սեզոնի հետ կապած է դասասենյակների տեղափոխություն   է եղել, իսկապես փոքր դասարաններ են, բայց երեխաները սովորական նստած են  իրենց սեղանների առաջ, այսինքն այնպես չէ, որ սեղանին նստած է երեք աշակերտ, երկուական աշակերտներ են նստած։

Դասարանն արևահայաց է, դրա համար ժամանակավոր տեղափոխություն է արվել, բայց առաջին դասարանցիներն ունեն իրենց հիմնական  դասարանները։

Երկու առաջիններին տարել ենք այնտեղ, որպեսզի ավելի տաք լինի։ Հիդրոմետից էլ ունենք տեղեկատվություն, որ ջերմաստիճանը իջնելու է, իսկ այս կողմը, որտեղ իրենք նստում են՝ հյուսիսային կողմ է, ինչքան էլ տաքացնում ենք, մեծ դասասենյակներ են, այդքան էլ լավ չեն տաքանում։ Իսկ այնտեղ, որտեղ արևահայաց է մինչև 25 աստիճան ջերմաստիճան է լինում»։

Տնօրենի խոսքով՝ տեղափոխությունը հիմնականում ծնողների խնդրանքով է կատարել․ Դիտողությունն արվել է, մենք կտեղափոխենք, երեխաներին կտանենք իրենց նախկին դասասենյակները։

Տնօրենն հավելեց, որ իրենց դպրոցը ջեռուցման խնդիր չունի։   

 

 

Լրահոս

Դիտել ավելին