Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանը ավտոմեքենաներ է ձեռք բերել առանց մրցույթի․ ավագանու անդամը ահազանգում է

22 Հունվար, 2019 14:37
Քաղաքապետարանը ավտոմեքենաներ է ձեռք բերել առանց մրցույթի․ ավագանու անդամը ահազանգում է

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից  ձեռք է բերել մեքենաներ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Նա տեղադրել էր նաև համապատասխան փաստաթղթերի լուսանկարենրը։

Shabat.am  լրատվականին Դավիթ Խաժակյանը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց․

«Դժվարանում եմ պատասխանել՝ ինչու է քաղաքապետարանը նման ձևով կազմակերպել գնումները։ Մենք չենք մասնկացել  այդ ավտոմեքենաների գնման որոշման կայացմանը։ Եղել է քննարկում, երբ արդեն մեքենաները Հայաստանում էին»։

Մեր այն հարցին, թե ինչ միջոցներով ավագանին կարող է հակազդել նման որոշումների կայացմանը նա պատասխանեց․

«Ավագանու կողմից հակազդման միակ  նման դեպքերի վերաբերյալ հրապարակումներ անելն  է  և մարդկանց ուշադրությունը գրավելըԼև մարդկաց ուշադրության հրավիրելու միջոցող։ Հանրային վերահսկողության պայմաններում նման խնդիրներ չեն առաջանա»։

 

Լրահոս

Դիտել ավելին