Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացվեց

22 Հունվար, 2019 14:40
Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացվեց

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին դարձյալ կալանավորելու որոշում կայացվեց:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց նրա խափանման միջոցի վերաբերյալ վերը նշված որոշումը։

Դատարանը մոտ մեկ շաբաթ քննում էր ինչպես Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, այնպես էլ նրա կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները:

Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Հսկող դատախազ Վահագն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց ասաց, որ դատարանը բավարարեց իրենց բողոքը եւ գրավը ճանաչեց անթույլատրելի: Մուրադյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի այսօր:

 

Լրահոս

Դիտել ավելին