Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    485,5
    489

  • EUR

    544
    552

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհին Մասիս քաղաքում դանակով հարվածել է հասակակից աղջկան՝ վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնաս

22 Հունվար, 2019 14:11
Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհին Մասիս քաղաքում դանակով հարվածել է հասակակից աղջկան՝ վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնաս

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 4:55-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մասիս քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակչուհի:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցի վերջնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհին դանակով հարվածել է հասակակից աղջկան՝ վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնաս:

21.01.2019 թվականին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող սև գույնի ծալովի դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին