Կարևոր իրադարձություններ

Անվտանգ դրոշմապիտակեր երեխաների համար․ ՊԵԿ-ի և Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությունը

22 Հունվար, 2019 15:04
Անվտանգ դրոշմապիտակեր երեխաների համար․ ՊԵԿ-ի և Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությունը

Երեկ պարզ դարձավ, որ ՊԵԿ-ը նախապատրաստվում է  փոխել տարբեր ապրանքների  վրա փակցվող դրոշմապիտակները։ ՊԵԿ-ը նման որոշում է կայացրել առողջապահության նախարարության և  անձամբ նախարարի առաջարկով։

Shabat․am լրատվականին առողջապահության նախարարությունից հայտնեցին՝ նման եզրահանգման են եկել, քանի  որ    շատ  երեխաներ դրանք  պատահաբար կուլ են տալիս։

«ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մոտավորապես երեք ամսից  շրջանառության մեջ կմտնեն նոր դրոշմապիտակներ։ Դրանք պատրաստված կլինեն այլ նյութերից, ավելի  ամուր կկպչեն ապրանքներին։ Պոկվելու դեպքում կլինեն շատ ավելի փափուկ և եթե նույնիսկ կուլ տրվեն, ապա վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ և՛ նախարարությունը, և՛ ՊԵԿ-ը պայմանավորվածություններ ունեն արտադրողների և ներմուծողների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին