Կարևոր իրադարձություններ

Սևանի թերակղզու հատվածում ծովափին ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ. Քաղշինկոմիտե

22 Հունվար, 2019 13:06
Սևանի թերակղզու հատվածում ծովափին ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ. Քաղշինկոմիտե

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ նոր թափ է հաղորդվել նախորդ տարի մեկնարկած ծրագրին:

Ծրագրով առաջարկվում է «Սեւան» ազգային պարկի Լճաշեն-Սեւանի թերակղզի հատվածում հանգստի եւ զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտեւորման եւ կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը համոզված է,որ նախագիծը խթանելու է ներդրումային ծրագրերի հոսքը տարածաշրջան:

Ստեղծվելու է գործառույթների այնպիսի համադրություն եւ գործառնական գոտիների հերթագայություն, որը բնականոն կերպով փոխանցելու է զարգացումը մի գոտուց դեպի մյուսը, ինչպես նաեւ խթանելու է ամբողջ համակարգի ինքնազարգացումը:

Ընդունելով գծային զարգացման սկզբունքը՝ ծովափնյա հետիոտն ճեմուղու երկայնքով ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ, ընդմիջելով դրանք՝ առեւտրի, սպասարկման, սննդի օբյեկտների, լանդշաֆտային զբոսայգիների, մանկական պարկերի, ակտիվ հանգստի եւ զվարճանքի գոտիներով:

Խոսքը մոտ 10 կմ երկարություն ունեցող լճափնյա հետիոտն ճեմուղու մասին է (promenade), որը ծառայելու է կառուցապատումից ազատ (լողափնյա տարածքներ, բնական լանդշաֆտ) եւ կառուցապատվող գոտիների բաժանիչ գիծ:

 

Լրահոս

Դիտել ավելին