Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք ՊԵԿ-ը հրահանգել է՝ «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…»

22 Հունվար, 2019 13:25
Արդյո՞ք ՊԵԿ-ը հրահանգել է՝ «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…»

Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները և վճարեն հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

Օրեր առաջ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում հանձնարարական է տրվել շրջել ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով ու տեսնել, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որ նրանց ստիպեն հարկվել,- գրել էր «168 ժամը»։

Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, նշված խորհրդակցության ժամանակ հստակ ցուցում է տրվել. «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…», փոխարենը հրահանգվել է հատկապես խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ՝ ըստ երևույթին նրանց սերտորեն ասոցացնելով նախկին իշխանությունների հետ»:

Shabat.am-ի հետ զրույցում ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանն ասաց.

«Բնականաբար սա չի համապատասխանում իրականության, նախ հատուկ հավաք, խորհրդակցություն չի եղել: Շատ ծիծաղելի է թվում, ոնց կարող է պետական օղակը նման քայլի գնալ կամ բացառություն անել: Մենք հակառակը եկել ենք ասելու, որ ոչ մի՛ մենաշնորհ չի լինելու, ամեն կերպ փորձում ենք դաշտում հավասարություն ստեղծել: 

Ոնց կասենք թող շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք գան ինքնահայտարարգրվեն , և ասենք Թաթան  մերնա նրան բան չասեք, չի կարող նման բան լինել»:

 Մկրտչյանի խոսքով՝ ՊԵԿ-ն իրականացնում է այն գործառույթները, որն իր լիազորության շրջանակներում է:

«Մեր վարած քաղաքականությունը չի՛ կարող մեկին վերաբերվի, մեկին ո՛չ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին