Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 22-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, ՔՀԲ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել են օրեր առաջ Դավիթաշեն վարչական շրջանում Varks.am կազմակերպությունում կողոպուտ և ավազակություն կատարած կասկածյալին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ադամ Բաղդասարյանն է, ում նկատմամբ հունվարի 17-ից հայտարարվել էր հետախուզում՝ ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և ով բերման է ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Բաղդասարյանն այն «հերոսն» է, ով Varks.am-ում ներկայացել էր, որ ինքը «Ֆանտոմասն է» և իրեն բռնելը նույնն է, թե մարդիկ Մարս մոլորակում կերուխում անեն, սակայն Երևանի ոստիկաններն ապացուցեցին այդ «հերոսին», թե ում օրն է 40 օր, ու, որ ճիշտ է՝ իրենք Մարս մոլորակում չեն կարող քեֆ անել, բայց ինքն ու իր նմանները «բանտում ամեն օր քեֆ կանեն և քեֆի սեղանին էլ դրված կլինի բալանդը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր նյությում: