Կարևոր իրադարձություններ

Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց. ՀՀ կառավարություն

22 Հունվար, 2019 11:05
 Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց. ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։

«Կառավարությունը հավանություն է տվել 2019թ-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին: Արտոնությունը գործելու է մինչեւ 2022թ-ի հուլիսի 1-ը»,–ասված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին