Կարևոր իրադարձություններ

Վրաստանում գրանցվել է «խոզի գրիպից» մահացության 19-րդ դեպքը

22 Հունվար, 2019 10:37
Վրաստանում գրանցվել է «խոզի գրիպից» մահացության 19-րդ դեպքը

Sputnik գործակալության վրացական տարբերակը հաղորդում է, որ Վրաստանի Քութաիսի քաղաքի հիվանդանոցում գրիպի H1N1 վիրուսի բարդացման հետևանքով 32-ամյա կին է մահացել:

Ըստ հաղորդվող տեղեկատվության՝ կինը հղի է եղել, և հիվանդանոցում նրան կեսարյան հատում են արել: Մորը, սակայն, փրկել չի հաջողվել: Երեխայի վիճակը բավարար է գնահատվում:

Սա Վրաստանում «խոզի գրիպից» մահվան արդեն 19-րդ հաստատված դեպքն է: Վարակվածների թիվը կրճատվել է՝ 100 հազար մարդու հաշվով 253-ի հասնելով:

 

Լրահոս

Դիտել ավելին