Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը Մեղրիի մաքսակետում թմրամիջոցների ներկրման փորձ է կանխել

22 Հունվար, 2019 09:45
ՊԵԿ-ը Մեղրիի մաքսակետում թմրամիջոցների ներկրման փորձ է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան  ժամանած  ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:

Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, ինչպես նաև մոտ 0.3 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված:

 

Լրահոս

Դիտել ավելին