Կարևոր իրադարձություններ

Իշխանության աչքը ՀՀԿ գրասենյակի վրա է. սպասում են համագումարին. «Իրատես»

22 Հունվար, 2019 08:12
Իշխանության աչքը ՀՀԿ գրասենյակի վրա է. սպասում են համագումարին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախկին ու ներկա իշխանությունների հարաբերություններում, բացի քննադատությունից, կա նաեւ, մի կողմից, նախկին իշխանական կապիտալը պահպանելու, մյուս կողմից, սեփականելու միտում։ Կապիտալ ասելով պետք չէ դղյակ ու գործարան պատկերացնել, խոսքը ՀՀԿ-ի «հավաքական» կապիտալի մասին է, այն է` կուսակցության կենտրոնական գրասենյակ, բոլորին հայտնի Մելիք-Ադամյան փողոցում։

Մեր տեղեկություններով` նոր իշխանությունը փորձեր է անում ՀՀԿ-ի գրասենյակը վերցնել նախկին իշխանության ձեռքից, բայց դեռ հապաղում է` սպասելով ՀՀԿ-ի համագումարին, երբ պարզ կդառնա` կուսակցությունը մնում է Սերժ Սարգսյանի ձեռքու՞մ, թե «ի պահ» է տրվում մեկ ուրիշի։

ՀՀԿ-ամերձ շրջանակներից հայտնում են, որ գրասենյակը կարող է մնալ նախկին իշխանավորներին, եթե Սերժ Սարգսյանը շարունակի կուսակցության ղեկավարումը, ինչն այս պահին խիստ հավանական են համարում ՀՀԿ-ում։ Եթե մեկ այլ անձ ստանձնի ՀՀԿ-ի ղեկավարումը, հնարավոր է խնդիրներ առաջանան շենքի պահպանման հարցում։ 

Այդուհանդերձ, միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ մեծ ցանկություն ունի քաղաքական դաշտից ոչ միայն ՀՀԿ-ն վերացնելու, այլեւ նրա գրասենյակն ու կուսակցության` «Մելիք-Ադամյանով անցնելու» հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին