Կարևոր իրադարձություններ

Մենք իսկապես նախանձում ենք հայերին. Սաակաշվիլի

21 Հունվար, 2019 23:57
Մենք իսկապես նախանձում ենք հայերին. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի էմիգրանտների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։

«Երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆորնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն կասի՝ դու այդ հիմարին նայիր: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ինչպե՞ս հասավ հաջողության»,- ասել է Սաակաշվիլին, ապա հավելել.

 «Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը:
 

Լրահոս

Դիտել ավելին