Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում գազի բալոն է պայթել. կա տուժած

21 Հունվար, 2019 22:45
Արագածոտնի մարզում գազի բալոն է պայթել. կա տուժած

Հունվարի 21-ին՝ ժամը 15:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող գազի ինքնաշեն վառարանին միացված 60 և 80 կգ-անոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և նկուղային հարկի դուռը: Տան բնակիչը՝ Զ. Հ.-ն (ծնված 1958 թ.), ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները նկուղից դուրս են բերել գազի բալոնները և կատարել հովացման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին