Կարևոր իրադարձություններ

Varks.am-ը կրկին թալանել են

21 Հունվար, 2019 21:25
Varks.am-ը կրկին թալանել են

Հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար:

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-ից հափշտակել է մոտ 600 հազար դրամ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակում էլ ավազակային հարձայում տեղի ունեցել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Հանցագործը եղել էր գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր էին նախապարտաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Լրահոս

Դիտել ավելին