Կարևոր իրադարձություններ

Սուր-շնչառական վարակներով հիվանդ երեխաների թիվը հիվանդանոցներում ստաբիլ անկում է ապրում. Արսեն Թորոսյան

21 Հունվար, 2019 19:33
Սուր-շնչառական վարակներով հիվանդ երեխաների թիվը հիվանդանոցներում ստաբիլ անկում է ապրում. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկատվություն է տրամադրել սուր-շնչառական հիվանդությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար.

«Իրավիճակն արտառոց չէ,քան կարող էր լինել որևէ այլ ձմեռ: Մենք 617 դիմում ենք ունեցել, որից 402-ը սուր շնչառական վարակներով, մարդիկ գնացել են պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց: Հիվանդանոցներում երեխաների թիվը անկում է ապրում, գնում ենք դեպի դրական վիճակ: Մենք ինֆորմացիա ենք ունենում օրական 2 անգամ: Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված երեխաների թվի անկում ունենք: Ընդհանուր երեխաների թիվը հիվանդանոցներում ստաբիլ անկում է ապրում. այժմ կա 674 երեխա»:

Մանրամասները տեսանյութում.

 

Լրահոս

Դիտել ավելին