Կարևոր իրադարձություններ

Պետք է գտնել այնպիսի հիմքեր, որոնք հնարավորություն կտան ավելացնել գործի արագությունը․ Արամ Օրբելյան

21 Հունվար, 2019 16:38
Պետք է գտնել այնպիսի հիմքեր, որոնք հնարավորություն կտան ավելացնել գործի արագությունը․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացրել է, որ    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները արձանագրել են, որ հերթական անգամ կոպիտ  խախտում է տեղի ունեցել։ Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական ակտը դեռևս պատրաստ չէ, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել։

Shabat.am-ի հետ զրույցում  Ռոբերտ Քոչարյանի  փաստաբաններից  Արամ Օրբելյանը անդրադառնալով խնդրին, դժվարացավ պատասխանել, թե ինչու  դատական ակտը մինչ օրս չի տրամադրվել, բայց դա ըստ փաստաբանի՝ օրենքի կոպիտ խախտում է, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածի 5-րդ մասը նախատեսում է հրապարակման օրը տրամադրել ակտը։

«Ուրբաթ օրը եղել է հրապարակումը, եթե ինչ-ինչ ֆիզիկական պատճառներով չեն կարողացել այդ ժամկետում տրամադրել,  ապա այսօր առավոտյան պետք է վերցնեինք, բայց չկա»,- ասաց Օրբելյանը։

Մեր այն հարցին, թե հիմքեր կան ՄԻԵԴ դիմելու Ա․ Օրբելյանը պատասխանեց,- «Մի երկու հատ արդեն դիմել ենք, մի քանի հատ էլ պլանավորվում են։ Հիմքերը մի հատ չեն շատ են , ամեն մի ձգձգումը արդեն հիմք է դիմելու։ Հիմքերից են նաև անմեղության կանխավարկած, ազատ դատաքննության, անկախ դատարանի կողմից գործի քննության, ազատության իրավունքի կոպիտ խախտում, իրավական որոշակիություն և այլն ։ Կոնվենցիայի հոդվածներից 5-ով, 6-ով, 7-ով  կան խախտումներ։ 5-ով ու 6-ով արդեն դիմել ենք, և  18-րդը՝ քաղաքական հետապնդումները»։

Արամ Օրբելյանը հավելեց, որ  հարցը արդեն դիմել չդիմելը չէ, այլ այն որ, պետք է գտնել այնպիսի հիմքեր որոնք հնարավորություն կտան ավելացնել գործի արագությունը, և որ  հավելյալ դիմելու մեծ խնդիր չկա։

 

Լրահոս

Դիտել ավելին