Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ հաշվին է Կոտայքի մարզպետը պարգևատրումներ կատարել

21 Հունվար, 2019 16:30
Ինչի՞ հաշվին է Կոտայքի մարզպետը պարգևատրումներ կատարել

«Ես լիարժեքորեն հավաստիացնում եմ ձեզ, որ մարզպետարանում իրականացված պարգևատրումներն օրենքի շրջանակներում են»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե դա լիազորությունների չարաշահում է, մարզպետը նշեց.

«Այդ խոսակցությունները որոշ լրատվամիջոցների ու գործիչների մանիպուլյացիայի արդյունքում է, որը թեժ շրջանառվում է հանրության մեջ: Այս պարգևատրումը աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին է, և դա մարզպետի ինստիտուտին վերապահված միանձնյա որոշման արդյունքում կարող է ի կատար ածվել՝ մոտիվացնելով իր աշխատակազմին:

Որևէ իրավական ակտով, որևէ օրենքով որևէ սահմանափակում այդ առումով մենք չունենք: Ես իրավական առումով լրջագույն որոշումներ եմ կայացնում, նոր եմ կարգադրություններ ստորագրում: Ես ձեզ երաշխավորած դա ասում եմ: Օրենսդրական որևէ սահմանափակում նմանատիպ պարգևատրումների առումով գոյություն չունի»,- ընդգծեց Ռոմանոս ՊԵտրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին