Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

21 Հունվար, 2019 15:10
Մեծ Բրիտանիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Նշենք, որ համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: 2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:



 

Լրահոս

Դիտել ավելին