Կարևոր իրադարձություններ

Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է հուսալի գործընկեր մնալ. Լուկաշենկո

21 Հունվար, 2019 14:34
Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է հուսալի գործընկեր մնալ. Լուկաշենկո

Աշխարհի տասը պետության՝ այդ թվում Հայաստանի դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտնում է sb.by կայքը: 

Հայաստանի մասով Լուկաշենկոն ասել է. «Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում՝ հիմնական միություններում՝ Եվրասիական տնտեսական միությունում ու ՀԱՊԿ-ում»:

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը մտադիր է ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը, ինչպես նաև պատրաստակամ է մասնակցել հայ եղբայրներին ու ընկերներին հետաքրքրող ցանկացած նախագծի, այդ թվում` Հայաստանի տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին