Կարևոր իրադարձություններ

Ես ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամս

21 Հունվար, 2019 14:03
Ես ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամս

Reddit սոցիալական ցանցի հայ հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ իրեն պատվավոր հայ է զգում և սկսել է հայերեն սովորել:

«Ես դանդաղ տեմպերով հայերեն եմ սովորում: Սխալ կլինի ասել ամեն օր, բայց սովորում եմ այնքան, որքան ժամանակը թույլ է տալիս:

Ալեքսիսն ինձ պատմում է հայերի, հայկական մշակույթի մասին: Շատ հայտնի հայեր կան, հայտնի գործարարներ: Դա շատ հետաքրքիր է և հաճելի: Նախկինում արդեն ասել եմ, որ ինձ պատվավոր հայ եմ զգում՝ ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերել է TennisWorld-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին