Կարևոր իրադարձություններ

Եթե օրենքը թույլատրում է՝ նորմալ է. Լիլիթ Մակունցը՝ մարզպետարանների պարգևատրումների մասին

21 Հունվար, 2019 12:30
Եթե օրենքը թույլատրում է՝ նորմալ է. Լիլիթ Մակունցը՝ մարզպետարանների պարգևատրումների մասին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով մարզպետների` մարզպետարանի աշխատակիցների, այդ թվում նաև իրենց պարգևատրմանը, ասաց, որ այդ պարգևատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարանների շրջանակներում, նման պարգևատրումներ միշտ լինում են տարբեր կառույցներում:

«Որքանով ես տեղյակ եմ՝ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն չարաշահել իրենց լիազորությունները»,- ասաց նա:

Դիտարկումներին՝ նրանց պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, Մակունցն ասաց. «Անկեղծ ասած, չգիտեմ` օրենքով ոնց է կարգավորվում այս հարցը, բայց խնդիրը ցածր աշխատավարձերն են, և լավագույն աշխատողները խրախուսման և պարգևատրումների կարիք ունեն: Այլ հարց է` ես ինչ կարծիք ունեմ: Մենք խմբակցությունում չենք քննարկել այս հարցը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ եթե օրենքը թույլատրում է՝ նորմալ է, այլ հարց է, եթե մենք ուզում ենք սահմանափակել, որ կառույցները իրենք իրենց չպարգևատրեն:

 

Լրահոս

Դիտել ավելին