Կարևոր իրադարձություններ

Պարգևատրում ստացել են ոչ թե 22 հոգի, այլ՝ բոլոր աշխատակիցները. Սյունիքի մարզպետարանի արձագանքը

21 Հունվար, 2019 12:15
Պարգևատրում ստացել են ոչ թե 22 հոգի, այլ՝ բոլոր աշխատակիցները. Սյունիքի մարզպետարանի արձագանքը

Սյունիքի մարզպետարանից արձագանքել են «Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ ինքն իրեն խրախուսել է» հրապարակմանը։

«2019թ. հունվարի 20-ին www.asparez.am կայքում տեղ գտած և այնուհետև այլ կայքերում տարածված ու տարբեր մեկնաբանությունների տեղիք տված «Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ ինքն իրեն խրախուսել է» հրապարակման կապակցությամբ՝ սենսացիոն վերնագրերի սիրահարներին հայտնում ենք հետեևալը:
Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով և մեկ անգամ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգևատրում ստացել են ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով:

Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին և չիմացողներին տեղեկացնենք, որ խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետևաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով: 
Այս գործընթացը օրինականության սահմաններում է և ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին:

Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե... 

Հ.Գ.  դեպ, Հունան Պողոսյանն իր պարգևատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…», - նշված է մարզպետարանի տարածած արձագանքում։

Հիշեցնենք, որ բացի Սյունիքի մարզպետից, սեփական կարգադրութամբ պարգատրվեն են նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արարատի մազրպետ Գարիկ Սագսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին