Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պագևատրել է աշխատավարձի 104.5%-ի չափով

20 Հունվար, 2019 20:38
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պագևատրել է աշխատավարձի 104.5%-ի չափով

Մի քանի այլ մարզպետների պես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս պարգևատրել է իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին․ հայտնում է Hetq.am կայքը։

Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկեր մյուս մարզպետները․ նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգևատրել է 104.5% դրույքաչափով: Ընդ որում, գումարի չափը չի նշվել կարգադրության մեջ:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրությունը հիմնավորել է

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է պարգևատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգևատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով:

Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգևատրվել են 552,930 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին