Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերել են «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարած 20-ամյա կասկածյալին

20 Հունվար, 2019 16:40
Հայտնաբերել են «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարած 20-ամյա կասկածյալին

Այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժնի իրենց գործընկերների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերել են նույն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Աշոտ Մեջլումյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է օրեր առաջ՝ հունվարի 17-ին, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու մեջ:

Կասկածյալը ոստիկանությունից տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ի գիշերը ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ զինված անձը մտել է Բաղրամյան պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետ և ցանկացել է գումար հափշտակել:

 

Լրահոս

Դիտել ավելին