Կարևոր իրադարձություններ

Գյումրիում Հնդկաստանի 2 քաղաքացի է բերման ենթարկվել

20 Հունվար, 2019 16:22
Գյումրիում Հնդկաստանի  2 քաղաքացի է բերման ենթարկվել

Օրեր առաջ  Ազգային անվտանգության ծառայության՝ Շիրակի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններով՝ հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք են 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը:

Պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, դրան զուգահեռ՝ վարձակալական հիմունքներով շահագործում են նաև Գյումրի քաղաքի 137 շենքի 9-րդ մասնաշենքի  39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքավորումներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին