Կարևոր իրադարձություններ

Չարենցավանում մեքենան ընկել է ջրանցքը

20 Հունվար, 2019 10:11
Չարենցավանում մեքենան ընկել է ջրանցքը

Հունվարի 19-ին՝ ժամը 22:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ջրանցքը: Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Տ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 մ) և հայտնվել Արզնի-Շամիրամ ջրանցքում՝ մոտ 9 մ խորությամբ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ջրանցքից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ջրանցքից:

 

Լրահոս

Դիտել ավելին