Կարևոր իրադարձություններ

Ավանդական «Մկրտության լոգանքը» իրականացվել է Մերձմոսկովյան շրջանում

19 Հունվար, 2019 21:03
Ավանդական «Մկրտության լոգանքը» իրականացվել է Մերձմոսկովյան շրջանում

Լուսանկարը՝ 2018 թվականի «Մկրտության լոգանքից»: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին», հայտնում է ռուսական TACC գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Թեև այս տարի ծառայությունից չեն շտապել հայտնել, թե որտեղ է տեղի ունեցել արարողությունը՝ հայտնի է, որ այն իրականացվել է Մերձմոսկովյան շրջանում: Մամուլում արարողության լուսանկարները նույնպես դեռ չեն շրջանառվում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդեն մի քանի տարի է, ինչ Պուտինն անխախտ կերպով ամեն տարի մասնակցում է «Մկրտության լոգանքին»:

 

Լրահոս

Դիտել ավելին