Կարևոր իրադարձություններ

93-ամյա վետերանին ծեծել և կողոպտել են Թբիլիսիում

19 Հունվար, 2019 19:39
93-ամյա վետերանին ծեծել և կողոպտել են Թբիլիսիում

Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և կողոպտել են Հայրենական մեծ պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին, լուսաբացին երկու դիմակավորված անձինք ներխուժել են Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել և կապել նրան, ինչից հետո արժեքավոր իրեր են գողացել, ինչպես նաև շուրջ 700 լարի:

Վետերանի հարևանները լրագրողներին պատմել են, որ Միրզոյանն ինքն է ոստիկանություն կանչել կողոպտիչների հեռանալուց հետո:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով («Կողոպուտ»):

Միրզոյանն ակտիվորեն մասնակցում է Վրաստանում անցկացվող տարատեսակ միջոցառումների՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին