Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել

19 Հունվար, 2019 19:07
Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից:

Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով, հիմք ընդունելով Ն.Ստեփանյանի հետ 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝


1.Նատալյա Ստեփանյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: 

2. Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով, հիմք ընդունելով Ռ. Գրիգորյանի հետ 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝

1.Ռուզաննա Գրիգորյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: 

Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով, հիմք ընդունելով Մ. Ավագյանի հետ 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝

1.Մարիաննա Ավագյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի հ. 98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

 

Լրահոս

Դիտել ավելին