Կարևոր իրադարձություններ

Սպանություն՝ ապահովագրական ընկերության գրասենյակում

19 Հունվար, 2019 17:30
Սպանություն՝ ապահովագրական ընկերության գրասենյակում

Հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում տեղի է ունեցել սպանություն. Հրազենով սպանել են 41-ամյա Գարուշ Մ.-ին, ականջներից մեկը կտրել, մյուսն էլ վնասել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Կամո Ք.-ն, ով սպանության օրը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն: Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ հունվարի 18-ին, նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 15-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։

 

Լրահոս

Դիտել ավելին