Կարևոր իրադարձություններ

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

19 Հունվար, 2019 17:10
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ․ 

«2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ:

Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում <<Հանրապետություն>> կուսակցությունը աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:

Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին