Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,44
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

ԵՄ-ն անդրադարձել է Արցախի հարցի կարգավորման խնդրին

19 Հունվար, 2019 15:15
ԵՄ-ն անդրադարձել է Արցախի հարցի կարգավորման խնդրին

Մայա Կոսիյանչիչը, ով զբաղեցնում  է Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակի պարտականությունները, հայտարարություն է տարածել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ, որտեղ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների հանդիպումներին։

«Եվրամիությունն ակնկալում է դրանց արդյունքների լիակատար իրագործում, այդ թվում և արտգործնախարարների վերջին համաձայնությունը այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ են հստակ միջոցներ՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար, ինչպես նաև դիտարկել քայլեր՝ ուղղված բանակցությունների ակտիվացմանը։ Եվրամիությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին։ Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին իրացնել իր ներուժը»,- նշվում է հայտարարությունում։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին