Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Արտակարգ դեպք Արարատի մարզում

19 Հունվար, 2019 15:01
Արտակարգ դեպք Արարատի մարզում

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի Երևանյան խճուղու թիվ 35 տան տանիքում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 4 մարտական հաշվարկով։ Հրշեջներն ու գյուղացիները մի քանի ժամ պայքարել են նշված տան տանիքում առաջացած խոշոր կրակի տարածման, այնուհետև՝ կանխման դեմ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան բնակիչներն ասում էին. «Հավանաբար, կրակն առաջացել է էլեկտրական լարերի կարճ միացումից։ Ժամը 12։30-ի սահմաններում էր՝ նկատեցինք տանիքում առաջացած կրակն ու ահազանգեցինք հրշեջ ծառայություն։

Հրշեջները շատ օպերատիվ են ժամանել, սակայն անզոր էին կրակի դեմը շուտ առնեին, քանի որ կրակը վայրկյանների ընթացքում տարածվում էր։ Այդ պահին տանը եղել ենք ընտանիքի 8 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահասներ։ Միակ սփոփանքը նա է, որ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Սակայն, ըստ հրշեջների, կրակը մարելու համար տանիքում լցվել է 50 տոննայից ավելի ջուր, ինչն էլ վտանգավորություն է առաջացնում տանը մնալու հարցում։ Նաֆարով ամեն մեկս մի բարեկամի տանն ենք, թոշակառու ամուսիններ ենք ու չգիտենք՝ արդյո՞ք կկարողանանք մեր ուժերով վերանորոգենք տանիքը։ Հույս ունենք, որ Արարատի մարզպետարանը մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ բարի կամք կդրսևորեն և մեզ օգնության ձեռք կմեկնեն»։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որից հետո պարզ կլինի հրդեհի ծագման օջախը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս, և ըստ նախնական տեղեկությունների՝ վնասի չափը կազմում է 25-30 միլիոն դրամ ու եթե փորձաքննությամբ հիմնավորվի ու ապացուցվի, որ կրակի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել, ապա մարզպետարանը կարող է փոխհատուցման պահանջով դիմել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը, որպեսզի նրանք փոխհատուցումը կատարեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին