Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է իր ընտրությանը

19 Հունվար, 2019 11:28
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է իր ընտրությանը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով իր ընտրությանը։

 

«7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներին:

Մեծ պատասխանատվությամբ ստանձնում եմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։

Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 2 քվեաթերթիկ, կողմ՝ 116, դեմ՝ 11 պատգամավոր»,- գրել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին