«Հրապարակ» թերթը գրում է. Հունվարի 22-25-ը կմեկնարկի դավոսյան հայտնի տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ֆորումին  մասնակցում էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Կարեն Կարապետյանը, ով այնտեղ մեծ թվով հանդիպումներ ունեցավ: Փաշինյանի թիմը եւս լրջորեն պատրաստվում է, սակայն երեկ կառավարությունում չգտանք մի «կենդանի պաշտոնյա», որից հնարավոր լիներ ճշտել մանրամասները, հատկապես, թե ով է ուղեկցելու Փաշինյանին: Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա։ Ի դեպ, խոսակցություն կա, որ նշանակվելու է կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի ղեկավար` «Ազատություն» ՌԿ-ի նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը: