Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում 21 կասկածյալ է ձերբակալվել, որոնց թվում՝ հանցավոր խմբի ղեկավարներ

18 Հունվար, 2019 23:46
Ֆրանսիայում 21 կասկածյալ է ձերբակալվել, որոնց թվում՝ հանցավոր խմբի ղեկավարներ

 

Ֆրանսիայի ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ բացահայտել և ձերբակալել է Եվրասիական մաֆիայի մաս կազմող խմբի անդամներին, որոնք հիմնականում հայեր են:

Ինչպես ասվում է Եվրոպոլի կայքում, խմբի անդամները ներգրավված են եղել լայնամասշտաբ հանցավոր գործունեության մեջ և զբաղվել են ծխախոտի մաքսանենգությամբ, դրամաշորթությամբ և փողերի լվացմամբ:

Հաղորդվում է, որ խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում գտնվող ավելի քան 27 տներում: Արդյունքում 21 կասկածյալ է ձերբակալվել, որոնց թվում՝ հանցավոր խմբի ղեկավարներ: Բացի այդ, 23 000 եվրո կանխիկ գումար է առգրավվել, ինչպես նաև 2000 ծխախոտի տուփ, 23 կգ ծխախոտի հումք և 6 զենք:

Հետաքննությունն իրականացվել է իսպանական և գերմանական իշխանությունների աջակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին