Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    549,5
    557,5

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ համար են բողոքել Իջևանի մանկապարտեզի աշխատակիցները

18 Հունվար, 2019 23:17
Ինչի՞ համար են բողոքել Իջևանի մանկապարտեզի աշխատակիցները

armtimes.com- ը գրում է՝ Իջևան համայնքի մանկապարտեզները նախկինում աշխատել են  5-օրյա աշխատանքային շաբաթ, 7-ժամյա աշխատանքային օր ռեժիմով,  դաստիարակները վարձատրվել են հաստիքային 1 միավոր  դրույքաչափով: Ըստ  ՀՀ կրթության տեսչական մարմնի 05.11.2018թ-ին կատարված ստուգման N1 ակտի, մանկապարտեզները պետք է աշխատեն 5-օրյա աշխատանքային շաբաթ, 8-ժամյա աշխատանքային օր ռեժիմով և դաստիարակի համար հաստիքային 1,12 միավոր դրույքաչափով:

Այս մասին հայտնում են Իջեւանի համալնքապետարանից՝ ի պատասխան «Իջեւանի մանկապարտեզների աշխատակիցները բողոքում են, որ աշխատելու են մեկ ժամ ավելի» հոդվածի:

 

Պարզաբանման մեջ նշվում է.

«Այս և ակտում նշված այլ հարցերի հետ կապված, Իջևան համայնքի ղեկավարը  2018թ-ի  դեկտեմբերին հրավիրել է խորհրդակցություն մանկապարտեզների տնօրենների հետ, նրանց հանձնարարել շտկել թերությունները և աշխատակիցներին տեղյակ պահել նոր աշխատառեժիմի մասին: Էլմիրա Մարտիրոսյանը  առարկություններ է հայտնել աշխատանքային նոր ռեժիմի հետ կապված: 2019թ-ի հունվարի 9-ին թիվ 1 մանկապարտեզի բոլոր 6 դաստիարակները, թողնելով մանկապարտեզի 103 երեխաներին, եկել են համայնքապետարան՝ հանդիպելու կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի հետ, աշխատաժամանակի փոփոխման պատճառները ճշտելու համար: Համայնքապետարանում դաստիարակները գտնվել են 2 ժամ, որի մասին  14.01.2019թ-ին գրավոր բացատրություն են ներկայացրել մանկապարտեզի տնօրենի ժ/պ Է. Խաչատրյանին, նշելով, որ տնօրենը չի բացատրել աշխատառեժիմի փոփոխության պատճառը և ստիպված պատասխան են փնտրել  քաղաքապետարանում:

Բաժնի պետը հանգամանորեն բացատրել է, որ պետք է աշխատել կրթության և գիտության նախարարի հրամանին համաձայն, որ աշխատաժամանակի ավելացման հետ կապված նրանք վարձատրվելու են 1,12 միավոր դրույքաչափով: Նրանք հանդիպել են նաև համայնքի ղեկավարի հետ, քննարկելու աշխատավարձը հետագայում  բարձրացնելու հարցը: Համայնքի ղեկավարը, մտահոգված լինելով երեխաների անվտանգության հարցով, նշել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է իրեն հրավիրեին մանկապարտեզ, և ոչ թե թողնին երեխաներին և բացակայեին աշխատավայրից:

Շարունակությունը՝ այստեղ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին