Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

18 Հունվար, 2019 20:55
Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Սովորականի նման քննարկել ենք ներկուսակցական հարցեր, կազմակերպչական հարցեր, գիտեք, որ կուսակցությունն այլեւս ընդդիմություն է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ունենք մեր կուսակցական խնդիրները, որեւէ արտառոց բան չկա: Ամեն ինչ նորմալ ընթանում է, ՀՀԿ-ն իր գաղափարական գործընթացները պետք է շարունակի»,- մանրամասնեց նա:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ ՀՀԿ նիստը վարում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցին՝ համագումար լինելո՞ւ է, որտեղ փոխվելու է կուսակցության նախագահը, Շարմազանովը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ պետք է համագումար լինի: Կուսակցության հերթական համագումարը մյուս տարի է, արտահերթի մասին խոսք էլ չկա»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, Շարմազանովը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից: Օրակարգում կուսակցության ղեկավարի փոփոխության հարց չկա»:

ՀՀԿ խոսնակը, անդրադառնալով նոր ԱԺ-ին, հայտարարեց, որ իրենց կուսակիցների համար ՔՊ-ն ստեղծեց երկու նոր հանձնաժողով: «Տարբերություն չկա, դա իրենց կուսակիցներն են, որովհետեւ սա առանց ընդդիմության խորհրդարան է»:

ՀՀ-ում ունենք պոպուլիստական իշխանություն` վերջում հայտարարեց Շարմազանովը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին