Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

18 Հունվար, 2019 20:27
ԱԻ նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ձյան առատ տեղումներով պայմանավորված  մարզերում գրանցվել են ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված մեքենաների դեպքեր, դրանց մեծ մասը գրանցվել է Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում տեղակայված շուրջօրյա հենակետի փրկարարական խումբը արագ արձագանքել է Ջամշլու գյուղի մոտակայքում ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած և ձյան շերտում արգելափակված ավտոմեքենայի ահազանգին, արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան և օգնություն ցուցաբերել վարորդին ու չորս ուղևորներին:

Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Ապարան քաղաքի և հարակից գյուղերի տարածքներում: Օրվա տարբեր ժամերի փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձյան շերտում արգելափակված 4 մեքենայի վարորդների և տասնչորս ուղևորի:

Շիրակի մարզում ավտոմեքենաների արգելափակման դեպքեր են գրանցվել Ցողամարգ, Կրասար, Աշոցք գյուղերի ավտոճանապարհներին: Մարզային փրկարարական վարչության ծառայողները արգելափակումից դուրս են բերել 29 ավտոմեքենա, 69 քաղաքացի:
Սյունիքի մարզում գրանցվել է ձյան շերտում ավտոմեքենայի արգելափակման մեկ դեպք, որին արագ արձագանքնել են Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում տեղակայված շուրջօրյա հենակետից:

Տավուշի մարզի Բերդ-Տավուշ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը: Մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն արագ արձագանքել են և մեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Գրանցված դեպքերի հետևանքով որևէ դժբախտ պատահար չի գրանցվել:

ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչպես նաև հիշեցնում՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր.
• Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա
• Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում
• Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին