Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե

18 Հունվար, 2019 20:15
Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման տարանցորդի դերից: Այդ մասին հունվարի 18-ին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով այն հարցին, թե վերանայվելու է արդյոք ՌԴ-ից Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված տարանցման համաձայնագիրը, որի ժամկետը լրացել Է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

«Վրաստանը բավական զգալի օգուտ է ստանում տարանցման գործառույթից, և մենք կշարունակենք այն կատարել: Դա համապատասխանում է մեր երկրի շահերին: Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա դրա շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ամսաթիվը և կնշանակվի հանդիպումը»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ առայժմ նման բանակցույուններ նշանակված չեն, «իսկ եթե պարտավորագրում հայտնվի ինչ-որ նոր բան, հասարակայնությանը կտեղեկացվի Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից»:

Մինչև 2017 թվականի հունվարը Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դիմաց ստանում էր տարանցվող հումքի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: 2017 թվականի սկզբին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված նոր պայմանագրին համապատասխան, 2017 թվականին ռուսական կողմը այդ տարանցման համար Վրաստանին վճարում էր փողով և մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն ֆինանսական միջոցներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին