Կարևոր իրադարձություններ

«Խոզագրիպի» զոհերի թիվը հասել է 18-ի

18 Հունվար, 2019 13:30
«Խոզագրիպի» զոհերի թիվը հասել է 18-ի

Վրաստանում ևս մեկ մարդ է մահացել  «խոզագրիպի» վիրուսից (H1N1. A գրիպի վիրուսի ենթատեսակ): Այդ մասին հունվարի 18-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ 41-ամյա տղամարդը մահացել է Զուգդիդում:

Վրաստանում  վիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի, որոնց մեջ եղել են  հղիության 38-րդ շաբաթում, և 10-ամսական մի երեխա:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ մինչդեռ Վրաստանի առողջապահության նախարարությունում քանիցս հայտարարել են, որ երկրում չկա համաճարակի սպառնալիք, իսկ հիվանդության մակարդակն սկսել է իջնել։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին