Կարևոր իրադարձություններ

Հայաստան այցելելու համար Ալեքսանդր Լապշին սպառնացել են

18 Հունվար, 2019 11:09
Հեղինակ՝ Ալեքսանդր Լապշին
Հայաստան այցելելու համար Ալեքսանդր Լապշին սպառնացել են

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով նախօրեին ժամանել է Հայաստան  հենց առաջին օրը սպառնալիքներ է ստացել ադրբեջանական մամուլի միջոցով:

Facebook-ի  իր էջում Լապշինը տեղեկացրել է ադրբեջանական կայքերից մեկի  հրապարակման մասին․
«Երեկ ամբողջ օրը դեպի Երևան երկար չվերթից հետո փորձեցի հանգստանալ: Պառկած եմ անկողնում, ինչ-որ ֆրանսիական կատակերգություն եմ նայում: Մեկ էլ հանկարծ ընկերներս ուղարկում են ադրբեջանական լրատվական կայքի հղում, որտեղ բառացիորեն գրված է. «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի հանդեպ, մեր համբերությունը կպայթի»: Կատակ չեմ անում, այդ տխմարները հենց այդպես էլ գրել են։ Նրանց համար քիչ էր, որ (Մարդու իրավունքների) եվրոպական դատարանը Ստրասբուրգում պատասխանատվության է ենթարկել իրենց իմ հանդեպ մահափորձի համար և շուտով գործընթաց կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց նաև քիչ է, որ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտել է Բաքվին բլոգեր Մեհման Հուսեյնովին հետապնդելու համար, և ինձ հաճելի է, որ ես թեկուզ չնչին լումա ունեցա այդ որոշման մեջ: Եվ նրանք դեռ բացեիբաց սպառնում են: Շնորհակալություն, ուղարկեցի փաստաբաններին, կկցեն գործին», - գրել է բլոգերը:

Հիշեցնենք, որ Լապշինը մոտ 2 ամիս պատրաստվում է բնակվել Հայաստանում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին