Կարևոր իրադարձություններ

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ջրառատ համայնքի բնակիչներին

18 Հունվար, 2019 09:58
 Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ջրառատ համայնքի բնակիչներին

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ Ջրառատ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի հրաժարականը։

Բնակիչներն պահանջում են, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գա և խնդրին լուծում տա։

Shabat.am-ին մարզպետարանից փոխանցեցին, որ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել Ջրառատ համայնքի բնակիչների և մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանդիպումը:

Մարզպետը ջրառատցիների հետ քննարկել է համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի հրաժարականի հարցը: Նա ներկայացրել է «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախապայմանները` ընդգծելով, որ գործընթացն իրականացվելու է բացառապես օրենքի տառին համապատասխան:

Մարզպետարանի աշխատակցը հերքեց մամուլում տարածած լուրը՝ «Ջրառատի բնակիչները պատանդ են վերցրել մարզպետարանի երկու աշխատակցի» վերտառությամբ հոդվածում մարզպետարանի երկու աշխատակցի «պատանդառության» վերաբերյալ տեղեկությունը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին